Պատահարներ

Ալպերում անհետացած վեց դահուկորդներից հինգին մահացած են գտել

Mariam Z. 1 րոպե 497 դիտում
Ալպերում անհետացած վեց դահուկորդներից հինգին մահացած են գտել

Շվեյցարական Ալպերում անհետացած վեց դահուկորդներից հինգը մահացել են։ Այս մասին հայտնում է Վալե կանտոնի ոստիկանությունը։


«Մարտի 9-ից ի վեր Զերմաթ-Արոլա արշավային երթուղում ակտիվ որոնվող վեց անձանցից հինգին մահացած են գտել մարտի 10-ի երեկոյան»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ երեք փրկարարներից և մեկ ոստիկանից բաղկացած խումբը զոհերի մարմինները հայտնաբերել է տեղական ժամանակով ժամը 21:20-ին:


Վեցերորդ դահուկորդի որոնումները շարունակվում են։


Նախկինում հաղորդվում էր, որ վեց դահուկորդներ մարտի 9-ին զբոսնել են Զերմաթ առողջարանային քաղաքից, իսկ հետո դադարել է կապը նրանց հետ։ Դահուկորդների անհետացման մասին տեղեկություն ստանալուց հետո նրանց որոնելու համար օգտագործվել են «բոլոր միջոցները», այդ թվում՝ տեխնիկական։ Փրկարարական աշխատանքները բարդացել են եղանակային վատ պայմանների պատճառով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250