Ռազմական

Դանիայում դիտարկում են պարտադիր զինծառայությունը տարածել նաև կանանց վրա

Gohar Vardanyan 118 դիտում
Դանիայում դիտարկում են պարտադիր զինծառայությունը տարածել նաև կանանց վրա

Դանիան նախատեսում է երկարացնել զինծառայության ժամկետը, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայությունը տարածել նաև կանանց վրա։ Այս մասին գրում է Associated Press-ը՝ հղում անելով Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենին և Դանիայի պաշտպանության նախարար Թրոելս Լունդ Պոուլսենին։ 


«Անհրաժեշտ է ունենալ հավաքագրման ավելի լայն բազա, որը կներառի բոլոր սեռերը», - ասել է Պոուլսենը:


Նշվում է, որ Դանիայում ներկայումս զինվորական ծառայության է անցնում 4,7 հազար մարդ, իշխանությունները մտադիր են այդ թիվը հասցնել առնվազն 5 հազարի։


Բացի այդ, Դանիան դիտարկում է ծառայության ժամկետի երկարացումը 4-ից մինչև 11 ամիս։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250