Քաղաքականություն

Ադրբեջանից արձագանքել են Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին

Julya 1 րոպե 502 դիտում
Ադրբեջանից արձագանքել են Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևին

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն մեկնաբանել է Եվրախորհրդարանի 2024 թվականի մարտի 13-ի բանաձևը:


Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն ասել է, որ Եվրախորհրդարանում ընդունված «Եվրամիության և Հայաստանի միջև սերտ կապերի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին» բանաձևը «ոչ միայն անհիմն է և կողմնակալ, այլև Ադրբեջանի նկատմամբ հերթական երկակի ստանդարտների վառ օրինակն է»։


Նա նշել է, թե ընդունված բանաձևը իբր «Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավ է, որում բոլոր փաստերը կեղծված են»։


«Եվրախորհրդարանի անդամներին հայտնում ենք, որ նման բանաձևերը ի սպառ զրոյացնում են Եվրախորհրդարանի՝ որպես մարմնի դերը»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։




Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250