Ռազմական

Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու

Julya 1 րոպե 117 դիտում
Շոլցը բացառել Է Կիևին Taurus հրթիռների մատակարարումը. հայտնի է` ինչու

Taurus ավիացիոն թևավոր հրթիռները այն սպառազինություններից են, որոնց վերահսկողության համար անհրաժեշտ են գերմանացի զինծառայողներ, ուստի նման հրթիռների մատակարարումն Ուկրաինային բացառվում է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:


«Քանի որ այն կիրառելիս կարևոր է չկորցնել դրա վերահսկողությունը, այն չի օգտագործվի առանց գերմանացի զինվորականների տեղակայման: Ես մերժում եմ այդ տարբերակը», - ասել է կանցլերը:


Նա հիշեցրել է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում Գերմանիայի ներդրման մասին. այդ առումով Գերմանիան երկրորդ տեղն է զբաղեցնում ԱՄՆ-ից հետո: Սակայն Շոլցը հստակեցրել է, որ օգնության մատակարարման յուրաքանչյուր դեպք գերմանական իշխանությունները դիտարկում են անհատական կարգով:


«Խոհեմությունը թուլություն չէ, ինչպես կարծում են ոմանք։ Խոհեմությունն այն է, ինչի իրավունք ունեն մեր երկրի բնակիչները», - ասել Է կանցլերը: 


Շոլցն ավելի վաղ բազմիցս հրաժարվել էր Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարումից, թեև իշխող կոալիցիայում և գերմանական ընդդիմության շրջանում հրթիռները Կիևին փոխանցելու կոչեր էին հնչում:







Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250