Քաղաքականություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Մարդասպան», «Ոչ պատերազմին», «Հանուն Պրիգոժինի». ինչպես են անցնում ՌԴ նախագահական ընտրությունները

Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Մարդասպան», «Ոչ պատերազմին», «Հանուն Պրիգոժինի». ինչպես են անցնում ՌԴ նախագահական ընտրությունները

Ռուսաստանի 14 քաղաքում առնվազն 51 մարդ է բերման ենթարկվել ՌԴ նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ, հայտնում է ОВД-Инфо-ն։


Իրավապաշտպանների տվյալներով՝ ամենաշատ բերման ենթարկվածները Կազանում են (առնվազն 23 մարդ) և Մոսկվայում (առնվազն 10 մարդ):


Հայտնի է նաև առնվազն հինգ բերման ենթարկվածի մասին Սանկտ Պետերբուրգում, երեքը՝ Չելյաբինսկում, մեկական՝ Պետրոզավոդսկում, Ուֆայում, Բալակովոյում, Վոլգոգրադում, Բառնաուլում, Կոստրոմայում, Չերեպովեցում, Ռյազանում, Կիրովում և Իրկուտսկում։


Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների քվեարկության վերջին օրը ընդդիմությունն առաջարկել է «Կեսօր ընդդեմ Պուտինի» բողոքի ակցիան. այն առաջարկում է մարտի 17-ին ժամը 12:00-ին ընտրատեղամասեր գնալ և գործող նախագահի դեմ քվեարկել կամ քվեարթերթիկը փչացնել:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250