«Արտեմիս-2»-ը նոր ռեկորդ է սահամանել
«Արտեմիս-2» առաքելության անձնակազմը հասել է Երկրից առավելագույն՝ 406 771 կիլոմետր հեռավորության՝ սահմանելով նոր ռեկորդ մարդատար տիեզերական թռիչքների պատմության մեջ։ Այս մասին հաղորդում է CBS News-ը՝ հղում անելով Կանադայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Ջեննի Գիբոնին։
Նշվում է, որ գրանցված արդյունքը 6 616 կիլոմետրով գերազանցել է 1970 թվականին իրականացված «Ապոլոն-13» առաքելության ցուցանիշը։
CBS News-ի փոխանցմամբ՝ այժմ տիեզերագնացները շարժվում են դեպի Երկիր։ Վերադարձի փուլից առաջ անձնակազմը հասցրել է լուսանկարել նաև Երկրի ծագումը՝ տիեզերքից բացվող տեսարանի մի քանի կադր ֆիքսելով։
«Արտեմիս-2»-ը համարվում է Լուսնի ուղղությամբ իրականացվող նոր ծրագրի կարևոր փուլերից մեկը։ Առաքելության ընթացքում ստացված տվյալներն ու փորձը նախատեսվում է օգտագործել հետագա մարդատար թռիչքների նախապատրաստման համար։