Ռազմական

Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Mariam Z. 1 րոպե 202 դիտում
Հյուսիսային Կորեան 3 բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով

Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով, դրանք ընկել են Ճապոնիայի բացառիկ գոտու սահմաններից այն կողմ, հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը և առափնյա պահպանությանը։


Հրթիռներն անցել են 350 կմ՝ 50 մ բարձրության վրա։ Դրանք արձակվել են մոտավորապես 30 րոպե տարբերությամբ, հայտնել է Ճապոնիայի առափնյա պահպանությունը: Հրթիռներից յուրաքանչյուրի թռիչքը տևել է մոտ յոթ րոպե։


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների արձակումն անընդունելի է, հայտնում է Reuters-ը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250