Ռազմական

Սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը․ Ռումինիա

Julya 120 դիտում
Սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը․ Ռումինիա

Ռումինիայում սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը, որը նախատեսված է 10 հազար զինծառայողի համար: Այս մասին հայտնում է Euronews-ը։


Նշվում է, որ օբյեկտի կառուցումը գնահատվում է 2,5 միլիարդ եվրո: 2,8 հազար հեկտար տարածքով բազան գտնվում է Կոնստանցա թաղամասում, որտեղ գտնվում է Սև ծովում Ռումինիայի նավահանգիստը։


Բազայի ենթակառուցվածքը կառուցվում է արդեն գոյություն ունեցող ՆԱՏՕ-ի «Միխայիլ Կոգալնիցեանու» ավիաբազայի հիման վրա։ Հաղորդվում է, որ նոր բազայում կլինեն թռիչքուղիներ, զենքի հարթակներ, ռազմական ինքնաթիռների համար նախատեսված անգարներ, ինչպես նաև դպրոցներ, մանկապարտեզներ, խանութներ և հիվանդանոց:


Ըստ ռումինացի փորձագետ Դորին Պոպեսկու՝ բազայի կառուցման որոշումը կայացվել է Ուկրաինայում ռազմական հակամարտության ֆոնին, որը նա անվանել է երկարաժամկետ։ Միխայիլ Կոգալնիչեանու ավիաբազայում ներկայումս տեղակայված է մոտ 5 հազար զինվորական, որոնց մեծ մասը ամերիկացիներ են։




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250