Պատահարներ
Շիրակի մարզում ռուս զինծառայող է սպանվել. Aravot
Lilit A.
1 րոպե
2,192 դիտում
Aravot.am-ի տեղեկություններով, այսօր Շիրակի մարզի Ախուրյանի խոշորացված համայնքի Հովունի գյուղի կրակարանում արտառոց դեպք է տեղի ունեցել․ զորավարժությունների ժամանակ ռուս զինծառայող է սպանվել։
Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ ժամը 13:55-ին հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա Ռոման Շատերնիկովը՝ պարանոցի, իրանի ձախ կեսի հրազենային մահացու վնասվածքներով։
Նրան բժշկական օգնություն ցուցաբերել հնարավոր չի եղել․ նրա մոտ կենսաբանական մահ է գրանցված եղել։ Դիտավորյա՞լ են նրան կրակել, թե զորավարժություններ անցկացնելու ժամանակ պատահաբար են վնասել, ցույց կտան դատաբժշկական փորձաքննության արդյունքները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի Ֆուչիկի փողոցի «ճակատամարտը». բացառիկ կադրեր Դանիել Իոաննիսյանից
Lilit A.
7,565
Աշոցք-Վարդաղբյուր ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ջրափոսի մեջ
Lilit A.
1 րոպե
131
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայի հյուսիս-արևելքում խնձորի չափ կարկուտ է տեղացել
Lilit A.
1 րոպե
1,281
Սյունիքում վթարից մահացածների մարմինները դիահերձարան տեղափոխելիս շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել
Mariam Z.
4,674
Ավելին Պատահարներ բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
100
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
1,372
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
453
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
585