Պատահարներ

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet

Mariam Z. 1 րոպե 246 դիտում
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet

ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով Թուրքիայի արեւմուտքում գտնվող Սափանջա լիճը ծածկվել է մազութի թանձր շերտով, տեղեկացրել է Milliyet թերթը։


«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ վնասվել է ՆԱՏՕ-ի նավթատարի ճյուղը, վառելիքը լցվել է Սափանջա լիճը, որը մաքուր ջրով սնուցում է 4-5 մլն մարդու»,- տեղեկացրել է թերթը։


Իշխանություններն սկսել են վերացնել վթարի հետեւանքները՝ լողացող պատնեշներ դնելով։ Ջրամատակարարման եւ կոյուղու տեղի վարչությունը հավաստիացրել է, որ լճի աղտոտված մասը գտնվում է ջրառի կետերից հեռու, ուստի քաղաքացիներն իրենց առողջության համար անհանգստանալու առիթ չունեն։


Թուրքիայի տարածով անցնող ՆԱՏՕ-ի նավթատարը, որի երկարությունն ավելի քան երեք հազար կիլոմետր է, բավարարում է թուրքական ԶՈւ-ի եւ ՆԱՏՕ-ի ուժերի կարիքները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250