Ռազմական

Բայդենը բացահայտել է, թե ինչպես կարող է ավարտվել Գազայի հատվածում հակամարտությունը

Mariam Z. 162 դիտում
Բայդենը բացահայտել է, թե ինչպես կարող է ավարտվել Գազայի հատվածում հակամարտությունը

Պարսից ծոցի մի քանի երկրներ պատրաստ են ճանաչել Իսրայելին Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ապագա գործարքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորքում իր նախընտրական քարոզարշավի համար միջոցներ հայթայթելու միջոցառման ժամանակ: Այս մասին գրում Է Bloomberg-ը։


«Ես աշխատել եմ Սաուդյան Արաբիայի և արաբական մյուս բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Եգիպտոսի, Հորդանանի և Քաթարի։ Նրանք պատրաստ են ամբողջությամբ ճանաչել Իսրայելը։ Պետք է Գազայից հետո գործողությունների ծրագիր լինի, և պետք է գործարք լինի երկու պետություն ստեղծելու համար», — ասել է նա։


Միևնույն ժամանակ, ԱՄՆ ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պաղեստինա-իսրայելական հակամարտության ավարտից հետո գործողությունների ծրագիր մշակել, որը հաշվի է առնում հակամարտության երկու կողմերի շահերը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250