Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ է բռնկվել Անկարայում

Julya 1 րոպե 819 դիտում

Անկարայի արդյունաբերական գոտում գտնվող անվադողերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, ծուխը պատել է քաղաքի հարավ-արևելյան հատվածը։


Հաղորդվում է, որ անվադողերի պահեստից ու այլ ձեռնարկություններից բացի, այդ հատվածում են գտնվում նաև թափոնների պահեստներ։


Տեղում հրշեջների միանգամից մի քանի ջոկատ է աշխատում, փորձում են այնպես անել, որ հրդեհը տեղայնացվի, չտարածվի կից ձեռնարկությունների վրա, հատուկ տեխնիկայի միջոցով հեռացնում են հրդեհվող օբյեկտի մոտ առկա հրակայուն նյութերը, փորձում են ճանապարհ բացել նոր ժամանող հրշեջների համար։


Հնարավոր վիրավորների ու մահացածների մասին տվյալներ դեռևս չեն հրապարակվում։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250