Հասարակություն

Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ

Adrine Nidelyan 1 րոպե 278 դիտում
Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ

Մայիսի 5-ին, ժամը 16:08-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի դաշտերում քաղաքացին ճանապարհից ձիով ընկել է մացառուտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։


Փրկարարները պարանների օգնությամբ քաղաքացի Պ. Ա.-ին և ձիուն դուրս են բերել մացառուտից, այնուհետև քաղաքացուն մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից