Ռազմական

Ֆրանսիան հերքում է Ուկրաինա Օտարերկրյա լեգեոնի զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը

Gohar Vardanyan 1 րոպե 67 դիտում
Ֆրանսիան հերքում է Ուկրաինա Օտարերկրյա լեգեոնի զորքեր ուղարկելու մասին տեղեկությունը

Ֆրանսիան զորք չի ուղարկել Ուկրաինայի տարածք: Այս մասին մայիսի 6-ին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։


«Ուկրաինային Ֆրանսիայի աջակցության վերաբերյալ ապատեղեկատվական արշավները չեն դադարում։ Ոչ, Ֆրանսիան զորք չի ուղարկել Ուկրաինա»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:


ԱԳՆ-ն հրապարակել է նաև հոդվածների օրինակներ, որոնք խոսում են Ուկրաինա ֆրանսիական զորքեր ուղարկելու մասին։ Դրանցից յուրաքանչյուրը կարմիր գծով խաչված է։


Օտարերկրյա լեգեոնը (Légion étrangère) Ֆրանսիայի ցամաքային զորքերի ստորաբաժանում է։ Այն ընդունում է 17-ից 40 տարեկան օտարերկրյա տղամարդկանց։ Պայմանագրի ավարտից հետո նրանք կարող են ստանալ կացության թույլտվություն, ապա Ֆրանսիայի քաղաքացիություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250