Հասարակություն

«ՀայաՔվե»–ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ դատախազություն

Gohar Vardanyan 93 դիտում
«ՀայաՔվե»–ն հանցագործության մասին հաղորդում կներկայացնի ՀՀ դատախազություն

«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ: Այս մասին հայտնում է նախաձեռնությունը:


Նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում Դատախազության առջև․


«Վաղը` մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, բոլորին հրավիրում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ` Վազգեն Սարգսյան 5 հասցեով: Բոլորիդ ներկայությունը շատ կարևոր է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250