Պատահարներ

Ձորագետի կիրճում վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը. Լոռու մարզպետի աշխատակազմ

Gohar Vardanyan 1 րոպե 181 դիտում
Ձորագետի կիրճում վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը. Լոռու մարզպետի աշխատակազմ

Հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։ Այս մասին հայտնում է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմը:


«Ստեփանավան և Տաշիր համայնքների հարգելի՛ բնակիչներ,


հորդառատ անձրևների հետևանքով Ստեփանավանի տարածաշրջանում՝ Ձորագետի կիրճում, վնասվել է Ստեփանավան համայնքի ձախափնյա հատվածը և Տաշիր քաղաքը սնուցող գազատարը։


Իրականացվում են օպերատիվ վթարավերականգնողականաշխատանքներ։


Նշենք, որ Ալավերդիում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել- տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ, գետը քանդել է ճանապարհը:


Եվ ներկայումս Փրկարար ծառայությունն իրականացնում է որոնողափրկարարական աշխատանքներ։


Կա 2զոհ և 2 վիրավոր»,– գրում է լրատվամիջոցը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250