Պատահարներ

Օդանավակայանում մարդն ընկել է մեկնող ինքնաթիռի շարժիչի մեջ և մահացել. Ամստերդամ

Mariam Z. 1,142 դիտում
Օդանավակայանում մարդն ընկել է մեկնող ինքնաթիռի շարժիչի մեջ և մահացել. Ամստերդամ

Ամստերդամի «Շիպհոլ» օդանավակայանում մարդն ընկել է մեկնող մարդատար ինքնաթիռի պտտվող շարժիչի մեջ և մահացել։ Դժբախտ պատահարը տեղի է ունեցել բանուկ հանգույցի տերմինալից դուրս գտնվող հատվածում, երբ հոլանդական KLM ավիաընկերության օդանավը պատրաստվում էր մեկնել Դանիայի Բիլունդ քաղաք, գրում է The Guardian-ը:


«Այսօր «Շիպհոլ»-ում մահացու դեպք է տեղի ունեցել, որի ժամանակ մարդը հայտնվել է օդանավի շարժիչի մեջ: Ցավոք, նա մահացել է», - ասվում է KLM-ի հայտարարության մեջ:


Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից