ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են ոստիկաններն Աշոտ Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը շարունակում է մնալ ձերբակալված: Փաստաբան Արսեն Բաբայանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները Հարությունյանի նկատմամբ բիրտ ուժ կիրառում:
«Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես սկսվեց ամեն բան։ Քաղաքացիները հանգիստ կանգնած են, խաղաղ հավաք են իրականացնում։ Շրջանակում Աշոտ Հարությունյանն է, ով թիկունքով կանգնած է ոստիկաններին և հանկարծ հետևից վայրենություն է սկսվում և պարոն Հարությունյանի նկատմամբ հանցագործաբար բիրտ ուժ է կիրառվում։ Այնուհետև սլաքով երևում է այդ ոստիկանական վայրենության պատճառը` ոստիկանապետի հրահանգները։
Աշոտ Հարությունյանին ձերբակալել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և այդպիսով զանգվածային անկարգությանը մասնակցելու կասկածանքով»,- տեսանյութին կից գրել է Բաբայանը: