Ռազմական

Շարունակվում են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ միջուկային զորավարժությունները

Gohar Vardanyan 1 րոպե 69 դիտում
Շարունակվում են Ռուսաստանի և Բելառուսի համատեղ միջուկային զորավարժությունները

Ռուսաստանի և Բելառուսի կողմից անցկացվող միջուկային զորավարժություններն ընթանում են նախատեսվածի համաձայն՝ առանց միջադեպերի ու պատահարների։ Այս մասին գրում է ТАСС-ը` հղում անելով Բելառուսի գլխավոր շտաբի պետի գիտական ​​աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վիկտոր Թումարը։


«Զորավարժություններն ընթանում են ըստ պլանի, միջադեպեր չկան, պատահարներ չկան, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի, ամեն ինչ լավ է»,- ասել է նա «Մինսկ-Մոսկվա» միութենական հոսքի եթերում։


Ավելի վաղ՝ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ԶՈւ գլխավոր շտաբը նախապատրաստվում է՝ մոտ ապագայում վարժանքներ անցկացնելու Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումներով՝ ավիացիայի և ռազմածովային նավատորմի ներգրավմամբ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250