Հասարակություն Կարևոր

Անդրեասյանը նշել է, թե «Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը երբ պատրաստ կլինի

Mariam Z. 55 դիտում
Անդրեասյանը նշել է, թե «Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը երբ պատրաստ կլինի

«Ակադեմիական» քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հուլիսին: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:


«Հայեցակարգային աշխատանքներն իրականացվեցին ակադեմիական քաղաքի պատկերացումը և հայեցակարգն ամրագրելու համար: Մենք նաև ունեցանք առաջին պայմանագրերը: Այս պահին արդեն պարզ է, որ հուլիսին կունենանք գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը»,-ասաց նախարարը:


Նրա խոսքով` զուգահեռաբար շրջանառվում են մի քանի նախագծեր, որոնք հնարավորություն են տալու պայմանագրեր ունենալ տրանսպորտային նախագծի հետ կապված` քաղաքի ամբողջական կառավարման, քաղաքաշինական զարգացման ուղղություններով:


Նախարարն ընդգծեց, որ բոլոր այս ուղղություններով նախարարությունն աշխատում է միջազգային գործընկերների հետ:


«Աշխատանքների ընթացքը ցույց է տալիս, որ ակադեմիական քաղաքի ուղղությամբ մենք բավականին որակյալ նախապատրաստական փուլում ենք, որը նաև իրականացման շատ լուրջ հիմքեր է դնում այս մեծածավալ ծրագրի համար»,- ասաց Անդրեասյանը:


Հիշեցնենք` իշխանությունը նախատեսում է ակադեմիական քաղաք տեղափոխել բուհերն ու գիտական ինստիտուտները՝ դրանց հիման վրա ստեղծելով կլաստերներ։


Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250