Պատահարներ

«Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը. «Հետք»

Gohar Vardanyan 1 րոպե 710 դիտում
«Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը. «Հետք»

«Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը: Այս մասին գրում է «Հետք»–ը:


Լրատվամիջոցը պարզել է, որ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։


Վերջին արգելանքը դրվել է պայթյունից ժամեր առաջ՝ հունիսի 6-ին:


Փետրվարին լցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ այն չի ունեցել փորձաքննության դրական եզրակացություն։


2024թ. փետրվարի 14-ին տեսչական մարմնի կողմից ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:


2022–ին «Գազ օիլ» ընկերությունը ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով 2 անգամ տուգանվել է նույն չափով՝ 2 մլն 44 հազար դրամով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250