Ռազմական

Մեկնարկել է ՌԴ-ի և Բելառուսի միջուկային ուժերի զորավարժությունների 2-րդ փուլը

Alya B. 1 րոպե 98 դիտում
Մեկնարկել է ՌԴ-ի և Բելառուսի միջուկային ուժերի զորավարժությունների 2-րդ փուլը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուս և բելառուս զինվորականները սկսել են պատրաստվել ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համատեղ ուսուցմանը: Զորավարժությունների երկրորդ փուլն ուղղված է մարտավարական միջուկային զենքի կիրառման դեպքում անձնակազմի և տեխնիկայի պատրաստվածության պահպանմանը, հայտնում է kommersant.ru-ն։


«Զորավարժությունների նպատակն է պահպանել Ռուսաստանի և Բելառուսի ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար ստորաբաժանումների անձնակազմի և սարքավորումների պատրաստվածությունը՝ միութենական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունն անվերապահորեն ապահովելու համար»,- ասվում է ռազմական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։


Ինչպես պարզաբանել են ՌԴ ՊՆ-ում, զորավարժությունների առաջին փուլում զինվորականները իրականացրել են «Իսկանդեր» համալիրների կիրառումը և դրանց գաղտնի տեղաշարժը դեպի հրթիռների արձակման տարածք։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250