Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատար գնացքը հարվածել է մարդատարին․ կան զոհեր ու վիրավորներ․ Հնդկաստան

Edita 1 րոպե 124 դիտում

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է նահանգի գլխավոր նախարար Մամատա Բաներջին։


Միջադեպի մանրամասներն առայժմ չեն հաղորդվում, սակայն ըստ ndtv.com-ի՝ ողբերգական վթարի հետևանքով զոհվել է մարդատար գնացքի հինգ ուղևոր, առնվազն 25 մարդ վնասվածքներ է ստացել։


Բաներջիի հաղորդմամբ՝ բժիշկներն ու փրկարարական թիմերն արդեն դեպքի վայրում են։ Նախնական տեղեկություններով՝ բեռնատար գնացքը բախվել է Kanchenjunga Express մարդատար գնացքին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250