Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը

Mariam Z. 218 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ավտոլվացման կետի տանիքը քամին պոկել ու շպրտել է՝ փակելով ճանապարհը

Այսօր՝ հունիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 81/3 հասցեի մոտ գտնվող ավտոլվացման կետի տանիքը քամուց պոկվել և շպրտվել է ու ճանապարհը երկկողմանի փակվել է:


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան:


Փրկարարները, պարեկներն ու նշված ավտոլվացման կետի աշխատակիցները ճանապարհից հեռացրել են փայտերն ու թիթեղները:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250