Պատահարներ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 4 մարդ տեղում մահացել են

Mariam Z. 1,754 դիտում
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 4 մարդ տեղում մահացել են

Այսօր՝ հունիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Կա 4 զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։


«Ժամը 12:20-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովո գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 200 մ գլորվելով` հայտնվել ձորում»,–գրում է կայքը:


Վթարի հետևանքով 4 մարդ տեղում մահացել են: Նրանցից 2-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, մյուս 2-ին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա:


Վթարի փաստով քննչական վարչություն նախաձեռվել է քրեական վարույթ:


Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի և մահացածների ինքնությունը:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250