Հասարակություն

Ռուսաստանցիներն այս տարվա սկզբին ամենից հաճախ Երևան են այցելել

Julya
Ռուսաստանցիներն այս տարվա սկզբին ամենից հաճախ Երևան են այցելել

Ռուսաստանցիներն այս տարվա հունվար–հունիսին արտերկրի քաղաքներից ամենաշատը մեկնել են Երևան, իսկ ՌԴ–ի ներսում` Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ճանապարհորդությունների պլանավորման «OneTwoTrip» ծառայության վերլուծաբաններին, փոխանցում է Sputnik-ը։


«Տարվա առաջին կիսամյակի ամենապահանջված արտասահմանյան ուղղությունը դարձել է Երևանը։ ՀՀ մայրաքաղաք մեկնելու համար ձեռք է բերվել ավիատոմսերի 8,8%–ը, միևնույն ժամանակ այս ուղղության պահանջարկը մեկ տարում նվազել է 1,3%–ով»,– ասել են վերլուծաբանները։


Ռուսաստանցիները նվազեցրել են Ստամբուլի ուղղությամբ ճանապարհորդությունները (-2,9%), բայց թուրքական քաղաքը 7,6% մասնաբաժնով, այնուամենայնիվ, հայտնվել է երկրորդ տեղում: Հայտնի ուղղությունների եռյակը եզրափակում է Բաքուն (5,9%):


Նշվում է, որ պահանջված ուղղությունների ցանկում են նաև Մինսկը, Դուբայը, Թբիլիսին, Տաշքենդը, Բիշքեկը, Օշը և Դուշանբեն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից