Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արջը դուրս է եկել մարդկանց մոտ և փորձել «գողանալ» տղամարդու հողաթափերը․ ՌԴ
Edita
Իրկուտսկի մարզում արջը դուրս է եկել մայրուղի: Այս մասին հայտնում է «Բորուսիա» տելեգրամյան ալիքը։
Տելեգրամյան ալիքի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Սլյուդյանսկի շրջանի մայրուղու վրա։ Արջը դուրս է եկել մարդկանց մոտ, որոնք սկսել են նկարահանել նրան եւ ուտելիք հյուրասիրել։ Ավելի ուշ գիշատիչը փորձել է խլել հողաթափերը մի տղամարդուց, որը փորձել է լուսանկարվել նրա հետ։ Նշվում է, որ կենդանին ագրեսիա չի ցուցաբերել։
Սակայն մասնագետները կոչ են արել մարդկանց չշփվել գիշատիչների հետ և չկերակրել նրանց, քանի որ կենդանիներն անպայման կվերադառնան նույն վայր մեկ այլ անգամ՝ իմանալով, որ այնտեղ կերակրում են: Ընդ որում, թե ինչ տրամադրություն կունենա կենդանին հաջորդ անգամ հայտնի չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե չեք ուզում, որ ձեր անունից վարկ ձևակերպեն, լսեք․ Սամվել Մարտիրոսյան
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր են տարածվել «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանի սպանության դեպքից
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե երեք օր ջուր է կտրվել, խախտում է. ՀԾԿՀ նախագահ
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էս ո՞նց եք խփում, հանցագո՞րծ է». Ազատության պողոտայում շենք են կառուցում, բնակիչները բողոքում են․ 24News
Edita