Ռազմական

Իսրայելի կառավարությունը պատանդների վերաբերյալ պատասխան է ստացել ՀԱՄԱՍ–ից և պատասխան է պատրաստում

Gohar Vardanyan 1 րոպե 66 դիտում
Իսրայելի կառավարությունը պատանդների վերաբերյալ պատասխան է ստացել ՀԱՄԱՍ–ից և պատասխան է պատրաստում

Իսրայելի իշխանությունները միջնորդների միջոցով պատանդների մասին պատասխան են ստացել ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներից։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի և MOSSAD հետախուզական ծառայության համատեղ հայտարարության մեջ։


«Իսրայելը գնահատում է այս մեկնաբանությունները և իր պատասխանը կփոխանցի միջնորդներին»,- ասվում է հայտարարության մեջ։


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իսրայելական զորքերը Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ռաֆահում գործողության ընթացքում սպանել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ավելի քան 900 մարտիկի և հրամանատարի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250