Հասարակություն
Վերջին 6 ամսում քանի՞ ծառ է տապալվել
Mariam Z.
Երևանում վերջին 6 ամսում տապալվել է ավելի քան 100 ծառ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Երևանում այս տարվա առաջին 6 ամսում գրանցվել է ծառերի տապալման ավելի քան 100 դեպք: Պատճառը հորդառատ անձրևներն են, քամին, ձյունը: Տապալված ծառերը հիմնականում եղել են ծեր և կենսունակության ավարտին մոտ: Դրանց մեծ մասը բարդիներ ու թեղիներ են:
Հաշվի առնելով բնակչության անվտանգության ապահովումը՝ խնդիրը քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջողներից է: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս ուղղությամբ կանաչ տարածքների վերաձևավորման՝ ծառերի փոխարինման ծրագիր է իրականացնում՝ երիտասարդացնելու կանաչ ֆոնդը»,–ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Որդեր՝ հավի մսի մեջ». Նարինե Կիրակոսյան
Mariam Z.
Դավթաշենում դաժանաբար ծեծված և 5-րդ հարկից գցած շան ձագերին սպառնում են վերացնել. ահազանգ
Mariam Z.
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այսօր Վարդավառ է. ԵԱՍՄ հիմնարկի ջրցան մեքենաները կշրջեն Երևանի վարչական շրջաններում
Mariam Z.
Հուլիսի 10-ից երթևեկության փոփոխություններ Երևանի մի շարք փողոցներում
Mariam Z.