Պատահարներ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին. կան տուժածներ

Mariam Z. 1 րոպե 260 դիտում
Մեքենան  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու բախվել ծառին. կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 10:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա արգելափակված քաղաքացի:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա երկու տուժած։


Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, իսկ ուղևոր Ա․ Գ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։


Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250