Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազի բալոնների պայթյուն․ կան զոհեր և վիրավորներ․ Չեչնիա

Edita 1 րոպե 421 դիտում

Չեչնիայի Իտում-Կալինսկի շրջանի Բաշեն-Կալի գյուղի շինհրապարակում գազի բալոնների պայթյունի հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, եւս 21 մարդ տուժել է, «Интерфакс»- ին հայտնել են Շատոյսկի միջշրջանային հիվանդանոցի ընդունարանից:


Նա նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդը և ծանր վիճակում գտնվող կինը տեղափոխվել են Գրոզնիի Հանրապետական կլինիկական հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, միջադեպից հետո Չեչնիայի այլ բուժհաստատություններ է ուղարկվել վեց մարդ:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաշեն-Կալի գյուղի շինհրապարակում գազի բալոնների պայթյուն է տեղի ունեցել: 


Գրոզնիի Էպենդիեւի անվան Հանրապետական կլինիկական հիվանդանոցում հայտնել են, որ Բաշին-կալիում տեղի ունեցած միջադեպից հետո բուժհաստատություն է տեղափոխվել երկու տուժած:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250