Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրդեհ է բռնկվել «Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում

Gohar Vardanyan 230 դիտում

Կանաչապատում» ՀՈԱԿ-ի տարածքում հրդեհ է բռնկվել, բաց տարածքում այրվում է մեծ քանակությամբ ցախ։ Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով Նաիրիտ գործարանի տարածքում հրդեհի բռնկման մասին լուրերին։


Մեկնել են ՆԳՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ։ Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:


Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի տեղեկացմամբ` սոցիալական հարթակներում տարածված տեսանյութերը՝ հրդեհի տեսարանով, «Կանաչապատում և շրջակա միջավայի պահպանություն» ՀՕԱԿ-ի տնկարանից է, որտեղ այրում են էտի արդյունքում կուտակված ճյուղերը։


«Փրկարար ծառայությունը տեղում իրականացնում է հրդեհաշիջման աշխատանքներ»,- ասել է նա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250