Պատահարներ

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ տուժածների մեջ երեխաներ կան

Mariam Z. 1 րոպե 230 դիտում
Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում․ տուժածների մեջ երեխաներ կան

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Akura» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում՝ դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել կայանված բեռնատարի կցորդիչի հետնամասի մեջ։ Հայտնում է shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով 5 հոգի, նրանցից 3-ը՝ անչափահասներ, տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։


Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը։


Լրատվականի տեղեկություններով՝ վիրավորները վարորդի կինն ու 3 անչափահաս երեխաներն են։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250