Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սենա գետում եռամարտիկների լողալը չեղյալ է հայտարարվել ջրի վատ որակի պատճառով

Lilit T. 241 դիտում

Օլիմպիադա-2024-ում եռամարտիկների առաջին մարզումային լողը չեղարկվել է Սենայի ջրի վատ որակի պատճառով։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Կազմկոմիտեն նշում է, որ ջրի որակը վատացել է վերջին մի քանի օրերին տեղացած անձրևների պատճառով: Կազմակերպիչները վստահ են, որ եռամարտի մրցումները կանցկացվեն ըստ պլանի հուլիսի 30-ին և 31-ին:


Հուլիսին ավելի վաղ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն լողացել էր Սենայում ՝ ապացուցելու համար, որ մայրաքաղաքի գետում անվտանգ է մրցումներ անցկացնել:


Մինչ այդ լողի վայրի տարածքը հետազոտվել էր, հատակից հանել էին երկու հեծանիվ եւ սկուտեր։


Իդալգոյի լողալը նախատեսվում էր դեռ հունիսին, բայց հետո հորդառատ անձրևների և կեղտաջրերի ծավալի ավելացման պատճառով Սենայում ավելացել է ատաթորանքից մնացած բակտերիաների քանակը: Իդալգոն լողացել է Սենայում այն բանից հետո, երբ դա արել է Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։


Ավելի վաղ Օլիմպիադայից առաջ գետում լողալու պլանների մասին խոսել էին ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Վերջինս պատրաստվում էր դա անել հունիսին, բայց հետո երկրում նշանակվեցին խորհրդարանական ընտրություններ, ուստի հետաձգվեց լողը։ Արդյունքում Բախն ու Մակրոնը չեն լողացել Սենայում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250