Պատահարներ

Երևանում երկու մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքով բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել

Gohar Vardanyan 1 րոպե 14 դիտում
Երևանում երկու մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի դեպքով բեռնատարի վարորդին մեղադրանք է ներկայացվել

Հուլիսի 29-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 12:50-ի սահմաններում, 27-ամյա անձի կողմից վարած «Մերսեդես» մակնիշի բեռնատարը Երևան քաղաքի Աճառյան փողոցում, կանգառի մոտ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։


Վրաերթի հետևանքով Երևան քաղաքի բնակիչներ 75-ամյա և 73-ամյա ամուսինները տեղում մահացել են, իսկ նրանց որդին՝ 48-ամյա տղամարդը, դիմել է բուժօգնության։


Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասի հատկանիշներով։


Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են ականատեսներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։


Ձեռք բերված փաստերի հիման վրա բեռնատարի 27-ամյա վարորդին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-ին մասով։


Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ համակցված 1մլն դրամի չափով գրավի և բացակայելու արգելքի հետ։


Նախաքննությունը շարունակվում է։


Բուժկենտրոնում գտնվող 48-ամյա տուժողի վիճակը բավարար է։


Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250