Պատահարներ

Տունն ամբողջությամբ վերածվել է փլատակի. պայթյուն Ոսկեհասկ գյուղում

Adrine Nidelyan 1 րոպե 281 դիտում
Տունն ամբողջությամբ վերածվել է փլատակի. պայթյուն Ոսկեհասկ գյուղում

Այսօր՝ օգոստոսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 06։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել։


Ինչպես հայտնում է shamshyan-ը, միջադեպի հետևանքով վնասվել է նաև տան բակում կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, իսկ տունն ամբողջությամբ վերածվել է փլատակի։

Տան սեփականատիրոջ ինքնությունը, ինչպես նաև պայթյունի ու փլուզման պատճառները պարզվում են։

Ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը ունեն օպերատիվ տեղեկություններ, որ դեպքի վայրից շտապ օգնության բժիշկները քաղաքացիների են տեղափոխել հիվանդանոց։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից