Ռազմական

Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել

Julya 572 դիտում
Հյուսիսային Կորեայի սահմանապահ զորքերը բալիստիկ հրթիռների արձակման 250 կայանք են ստացել

ԿԺԴՀ սահմանապահ զորքերը ստացել են նոր մարտավարական բալիստիկ հրթիռների 250 արձակման կայանքներ, որոնք արտադրվել են երկրի ձեռնարկություններում։ Արարողությունը տեղի է ունեցել տեղի է ունեցել օգոստոսի 4-ին` երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ 


Կիմ Չեն Ընը նշել է, որ պաշտպանունակության ամրապնդումը պետական ​​կարևորագույն գործ է՝ բնակչության կյանքի բարելավման և բնական աղետների հետևանքների վերացման հետ մեկտեղ։


Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ Սեուլը համարում է, որ այս կայանքները կարող են օգտագործվել Հարավային Կորեային սպառնալու համար:


Վերջին օրերին Հյուսիսային Կորեան վերականգնողական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիս-արևմուտքում հեղեղումներից հետո։


Իր խոսքում Կիմ Չեն Ընը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ «միջուկային հիմքի վրա ռազմական դաշինք» ստեղծելու մեջ, որը, նրա խոսքով, Հյուսիսային Կորեային ստիպել է ավելի ուժեղացնել իր ռազմական կարողությունները։ Արձակման կայանքների և բուն հրթիռների ստույգ մարտավարական-տեխնիկական բնութագրերը չեն հաղորդվում։Հյուսիսային Կորեան վերջերս ակտիվորեն մշակում է նոր զինատեսակներ, այդ թվում՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250