Հասարակություն

Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների գոտեմարտերը չեն հեռարձակվել

Alya B. 1 րոպե 454 դիտում
Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների գոտեմարտերը չեն հեռարձակվել

Առաջին ալիքը պարզաբանում է տարածել, թե ինչու ըմբիշների՝ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը չեն հեռարձակվել։


«Հարգելի´ հեռուստադիտողներ, տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքն Օլիմպիական խաղերի ուղիղ եթերի ազդանշան ստանում է բացառապես ըմբշամարտի հիմնական գորգից, որտեղ տեղի են ունենում կիսաեզրափակիչ և եզրափակիչ գոտեմարտերը: Իսկ մեր ըմբիշներ Արթուր Ալեքսանյանի և Մալխաս Ամոյանի գոտեմարտերը 1/8 եզրափակիչում տեղի են ունեցել ոչ հիմնական գորգում և այդ իսկ պատճառով չեն հեռարձակվել ուղիղ եթերում:


Հաջողություն ենք մաղթում մեր մարզիկներին, որոնց կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերի ելույթները կլինեն Առաջինի ուղիղ եթերում»,- ասվում է Առաջին ալիքի տարածած պարզաբանման մեջ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250