Ռազմական

Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանն անցնող ամերիկյան զորքերի շարասյուներ են նկատվել. Al Mayadeen

Alya B. 1 րոպե 211 դիտում
Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանն անցնող ամերիկյան զորքերի շարասյուներ են նկատվել. Al Mayadeen

ԱՄՆ զինված ուժերի ռազմական տեխնիկայի շարասյուների տեղաշարժ է արձանագրվել Իրաքի և Սաուդյան Արաբիայի սահմանին։ Այս մասին հաղորդում է լիբանանյան Al Mayadeen պարբերականը։Նշվում է, որ Իրաքը և Սաուդյան Արաբիան կապող «Արար» հսկիչ անցակետում մի քանի ամերիկյան ռազմական ավտոշարասյուներ են նկատվել. զորքերի տեղափոխումը կարող է կապված լինել Իսրայելից վրեժ լուծելու՝ Իրանի սպառնալիքի հետ։


Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250