Ռազմական Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Կուրսկի շրջանի գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ կադրեր են հրապարակվել

Julya 1 րոպե 647 դիտում

Անցած գիշեր Կուրսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնել Է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:


Հրապարակվել են նաև կադրեր։ 


Իշխանությունները հայտնում են, որ տուժածների թիվը ներկայումս հասնում է 28-ի։


Սմիրնովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել են բուժաշխատող և շտապօգնության վարորդը, վիրավորվել է նաև բժիշկը։  Նա նաև հայտնել է, որ տարածաշրջանը վերջին օրվա ընթացքում դիմակայում է հարձակումներին, իսկ արտակարգ ծառայությունները անցել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի:


Նահանգապետի պաշտոնակատարի խոսքով ՝ սահմանամերձ բնակավայրերում ստեղծված իրավիճակի պատճառով բուժհաստատությունները համալրում են դոնորական արյան պաշարներով։





Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250