Ռազմական

ՀԱՄԱՍ-ը՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների մասին

Mariam Z. 92 դիտում
ՀԱՄԱՍ-ը՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների մասին

Գազայի հատվածում հրադադարի և Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարում, անհաջող են անցել։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանում իսլամական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին,փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լավատեսական վերաբերմունքը Կատարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։


«Բայդենի վարչակազմը փորձում է ցույց տալ, որ իրավիճակը բարենպաստ է, սակայն առաջին փուլը ցույց տվեց, որ բարելավում չկա»,- ասել է նա։


«Միջնորդները մեզ ասացին, որ վիճելի կետերը չեն լուծվել, և Նեթանյահուն առաջ է քաշել լրացուցիչ պայմաններ և էլ ավելի բարդացրել բանակցությունները», - ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250