Քաղաքականություն

Ոչ մի ուղղակի կամ անուղղակի բանակցություն չկա․ Զախարովա

Mariam Z. 316 դիտում
Ոչ մի ուղղակի կամ անուղղակի բանակցություն չկա․ Զախարովա

Ոչ ոք ոչինչ չի չեղարկել, քանի որ չեղարկելու բան չկար։ Ոչ մի ուղղակի կամ անուղղակի բանակցություն Ռուսաստանի և Կիևի ռեժիմի միջև քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքի օբյեկտների անվտանգության վերաբերյալ չի եղել և չի ընթանում:


Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով The Washington Post-ի հրապարակումը։


Հիշեցնենք, որ հրատարակությունն ավելի վաղ գրել էր, որ Ուկրաինան և Ռուսաստանն այս ամիս պետք է իրենց պատվիրակությունները ուղարկեին Կատար՝ խաղաղության գաղտնի բանակցությունների համար, սակայն դրանք խափանվեցին Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունների պատճառով:


«Կիևը մեկ անգամ չէ, որ շանսեր է ունեցել ճգնաժամի բանակցային լուծման համար։ Վերջինը եղավ այս տարվա հունիսին, երբ ՌԴ նախագահի առաջարկը ներառում էր տարածքային իրողությունների ճանաչում, Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ի անդամությունից հրաժարվելու, անօրինական պատժամիջոցների վերացում և ռուսալեզու քաղաքացիների նկատմամբ խտրականության վերացում։


Այնուամենայնիվ, օգոստոսի 6-ից հետո ամբողջ աշխարհը տեսավ արձագանքը բարի կամքի այս ժեստին՝ ավազակային հարձակում Կուրսկի շրջանում, նրանց վայրագությունները խաղաղ բնակչության դեմ, բժիշկների, փրկարարների և կամավորների նպատակային սպանություններ, հարձակումներ քաղաքացիական մեքենաների վրա, հրթիռային հարձակումներ բնակելի շենքերի վրա, համատարած թալան և նույնիսկ միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգներ։ Իհարկե, ինչպես Վլադիմիր Պուտինն ասաց, դա անող մարդկանց հետ խոսելու բան չկա»,- հայտարարել է Զախարովան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250