Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պրոլետարսկի նավթի պահեստում բռնկված հրդեհը մեկ օրից ավել չի հաջողվում մարել. կան տուժածներ

Mariam Z. 123 դիտում

Ռոստովի մարզի Պրոլետարսկ քաղաքի նավթային պահեստում բռնկված հրդեհը մեկ օրից ավելի չի հաջողվել մարել։ Այս ընթացքում տուժել է 41 փրկարար, հոսպիտալացվել է 25 մարդ, որոնցից 7-ը՝ ձեռքերի և դեմքի այրվածքներով։ Ներկայումս հինգը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:


Նավթի պահեստը սկսել է այրվել օգոստոսի 18-ի առավոտյան ժամը վեցին՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո։ Տեղացիների խոսքով՝ կրակը հասել է տանկերին, ինչի պատճառով քաղաքը պատվել է սև ծխով։


Փրկարարներին օգնության են հասել կամավորները՝ բոլորն իրենց հետ բերել են առաջին օգնության փաթեթներ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250