Պատահարներ

Գեներալ-լեյտենանտի տղայի վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված և կասկածելի իրեր. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 14 դիտում
Գեներալ-լեյտենանտի տղայի վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգված և կասկածելի իրեր. ԶԼՄ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:55-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Գեորգի Ապրիամովը իր վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ թիվ 77 հասցեի մոտ, բախվել է կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենային։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը հայտնել է, որ իր ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով էլ բախվել է «Opel»-ին։Նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն նա հրաժարվել է բժշկական օգնությունից, ինչից հետո նրան պարեկները տեղափոխել են դեպքի վայր։


Արդեն տեղում նրա կողմից վարած ավտոմեքենայում հայտնաբերվել են կաթոցիչներ, թմրանյութի նմանվող զանգվածներ և այլ կասկածելի իրեր։Տեղում պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից էլ տեղեկատվությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Ապրիամովի հայրը կոչումով գեներալ-լեյտենանտ է և բարձ պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում, այդ թվում եղել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250