Ռազմական

ԱՄՆ-ն մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել

Mariam Z. 95 դիտում
ԱՄՆ-ն մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային F-16 կործանիչներ փոխանցել

Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինային փոխանցել F-16 կործանիչներ։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Helsingin Sanomat թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Ֆրենկ Քենդալը։


«Ես նման որևէ բանի մասին չգիտեմ, սակայն այդ գաղափարը չի բացառվում»,- ասել է Քենդալը:


Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայիս հիմնական կարիքները կբավարարվեն ՆԱՏՕ-ի այնպիսի երկրների օգնությամբ, ինչպիսիք են Դանիան և Նիդեռլանդները:


«Միացյալ Նահանգներն իր գործընկերների հետ օգնում է վերապատրաստել օդաչուներին, և հաջորդ տարի ուսուցման հարցում զգալի առաջընթաց կգրանցվի», - ասել է Քենդալը

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250