Ռազմական

Արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելում

Alya B. 680 դիտում
Արտակարգ դրություն է հայտարարվել Իսրայելում

Իսրայելի պաշտպանության բանակը նոր սահմանափակումներ է մտցրել երկրի հյուսիսային և կենտրոնական տարածքներում բնակվող քաղաքացիների համար՝ կապված «Հեզբոլլահ» շարժման հարձակումների հետ, կիրակի օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։


«Բաց տարածքներում կարող են հավաքվել մինչև երեսուն մարդ, շենքերում՝ մինչև երեք հարյուր մարդ, կարող եք հայտնվել աշխատավայրերում և ուսումնական հաստատություններում, պայմանով, որ մոտակայքում կան գործող ռմբապաստարաններ»,-ասված է հաղորդագրության մեջ


Ավելի վաղ «Հեզբոլլահը» հայտարարել էր հարձակում սկսելու մասին՝ ի պատասխան Բեյրութի հարավային արվարձաններում իսրայելական հարվածի, որի հետևանքով սպանվել էր բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը: Հայտարարությունների համաձայն՝ պատասխան գործողությունների առաջին փուլի շրջանակներում, որն ամբողջությամբ ավարտվել է, խոցվել են իսրայելական բանակի 11 կայանքներ, այդ թվում՝ մի քանի շտաբներ և զորանոցներ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250