Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն, հրդեհ Օմսկի նավթավերամշակման գործարանում. տուժածներ կան

Julya 166 դիտում

Ռուսաստանյան Օմսկ քաղաքում հուժկու պայթյուն է որոտացել, որը լսվել է քաղաքի տարբեր շրջաններում, հայտնում են մի շարք տելեգրամյան ալիքներ։ Պայթյունը տեղի է ունեցել «Գազպրոմնեֆտ-ՕՆՊԶ» նավթավերամշակման գործարանում։ Նշվում է, որ հրդեհի տարածքը 1000 քմ է։


Իշխանությունները հայտնում են 7 տուժածի մասին, ովքեր գործարանի աշխատակիցներ են։ Հաղորդվում է, որ նրանցից մեկը մահացել է։


Տեղի ունեցածի պատճառների և վնասի ծավալների մասին տվյալներ առայժմ չկան:


Նշենք, որ Օմսկի «Գազպրոմնեֆտ-ՕՆՊԶ» գործարանը Ռուսաստանի նավթավերամշակման խոշորագույն ձեռնարկությունն է։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250