Քաղաքականություն

Ուկրաինան ԱՄՆ-ին կտրամադրի Ռուսաստանի տարածքում հարվածների թիրախների ցանկը

Julya 1 րոպե 106 դիտում
Ուկրաինան ԱՄՆ-ին կտրամադրի Ռուսաստանի տարածքում հարվածների թիրախների ցանկը

Կիևը նախատեսում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տրամադրել Ռուսաստանի տարածքում այն թիրախների ցանկը, որոնց Ուկրաինայի զինված ուժերը մտադիր են հարվածել ամերիկյան հեռահար զենքով: Այս մասին գրում Է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։


Պարբերականի տվյալներով ՝ ցուցակն այս շաբաթ ԱՄՆ կբերեն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։


«Ուկրաինան այս ցուցակն օգտագործում է որպես Վաշինգթոնին Ռուսաստանի տարածքում ամերիկյան զենքի օգտագործման սահմանափակումները վերացնելու վերջին փորձ», — ասվում է հրապարակման մեջ:


Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Կիևի հետ քննարկում է ամերիկյան սպառազինությամբ Ռուսաստանի տարածքին հարվածների խորության ավելացման հեռանկարները։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250