Ռազմական

Իսրայելական զորքերը լքել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Տուլքարմ քաղաքը

Julya 58 դիտում
Իսրայելական զորքերը լքել են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Տուլքարմ քաղաքը

Իսրայելական զորքերը լքել են Տուլքարմ քաղաքը և փախստականների երկու ճամբարները՝ Նուր Շամսը և Տուլքարմը, Հորդանան գետի արևմտյան ափին 48 - ժամյա գործողությունից հետո, որի ընթացքում զոհվել է ավելի քան 10 խաղաղ բնակիչ և ավերվել է քաղաքացիական ենթակառուցվածքը: Այս մասին հայտնում է պաղեստինյան լրատվամիջոցները։


Հաղորդվում է, որ իսրայելցի զինվորականների գործողությունների հետևանքով լրջորեն վնասվել են ջրմուղ-կոյուղու ցանցերը, ինչպես նաև տներ, խանութներ և այլ առևտրային օբյեկտներ: Պաղեստինյան կողմից փոխանցում են, որ իսրայելցի զինվորները հարձակումներ են կատարել, թալանել ու հրդեհել տեղի բնակիչների տները։


Հիշեցնենք՝ իսրայելական ուժերը չորեքշաբթի օրվանից լայնածավալ արշավանքներ են իրականացրել Արևմտյան ափի ողջ տարածքում։ Բանակը հայտարարել է, որ իրականացնում է «ահաբեկչությունը կասեցնելու գործողություն»։



Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250