Ռազմական

Ուկրաինայի ԶՈՒ-ն ևս 2 կիլոմետր առաջ է շարժվել Կուրսկի շրջանում

Mariam Z. 61 դիտում
Ուկրաինայի ԶՈՒ-ն ևս 2 կիլոմետր առաջ է շարժվել Կուրսկի շրջանում

Ուկրաինայի պաշտպանության ուժերը շարունակում են հարձակողական գործողությունները Կուրսկի շրջանում։ Մեկ օրվա ընթացքում զինվորականներին հաջողվել է եւս երկու կիլոմետր առաջ շարժվել որոշակի ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստի ժամանակ։


«Հարձակողական գործողությունը շարունակվում է Կուրսկի ուղղությամբ մեկ օրվա ընթացքում մեր զորքերը որոշակի ուղղություններով առաջ են շարժվել մինչև 2 կիլոմետր և իրենց վերահսկողության տակ են վերցրել 5 քառակուսի կիլոմետր տարածք»,- ասել է նա։


Նաև, ըստ Սիրսկու, ամենադժվար իրավիճակը մնում է Ուկրաինայի ռազմաճակատի Պոկրովսկու ուղղությամբ:


«Հակառակորդը փորձում է ճեղքել մեր զորքերի պաշտպանությունը, սակայն այսօր առավոտվա դրությամբ բոլոր հարձակումները հետ են մղվել, հակառակորդը հաջողություն չի ունեցել»։


Մյուս ուղղություններում, ինչպես հավելել է Սիրսկին, իրավիճակը շարունակում է մնալ բարդ, բայց վերահսկելի։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250